19 12 2021

Վարչախումբը փորձում է ամբողջությամբ զավթել ՏԻՄ մակարդակում իշխանությունը․ Աշոտ Սիմոնյան



Իսկզբանե ակնհայտ էր, որ ՏՊ համակարգի բարեփոխումների անվան տակ ՀՀ գործող իշխանությունը փորձում է իր ազդեցությունը տարածել։ Առանց հաշվի առնելու հանրային շահը, հանրային կարծիքը, խախտելով Սահմանադրությունը և այս գործընթացով ՍԴ որոշումը, վարչախումբը փոխեց ՏԻՄ և վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որի հետևանքով 441 համայնքներ միավորվեցին 37 խոշորացված համայքնների։ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դիմել է ՍԴ նշված  հակասահմանադրական գործընթացի սահմանադրականությունը վիճակելու նպատակով։ Հաջորդիվ՝ վարչախումբը առաջնորդվեց նիկոլական ոճով՝ էլ ավելի «կատարելագործելով» այն։ Այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը 2021 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ և նրա կազմած դաշինքների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների և աջակիցների հետ հանդիպման ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ