20 09 2021

Ո՞ւր ես Նիկոլ, բա հետ էիր բերում տղաներին երկու ամսից․ ո՞ւր են մեր տղաները․ ակցիայի մասնակից



Այսօր մենք անկախ երկրում չենք ապրում։ Ի՞նչ անկախության մասին կարելի է խոսել, երբ ազերին երբ ցանկանում, որ սահմանին ուզում գալիս կանգնում։ Ես կցանկանայի, որ հենց իրենք հայտնվեին ազերիների ձեռքում, չնայած շատ կասկածում եմ, կարծես այսօր այստեղի իշխանությունը ազերիների դեսպանատնից եկած լինեն Հայաստանում աշխատելու։ Ընդամենը ներկայացնում են ազերիների շահերը մեր երկրում։ Այս մասին կառավարության մոտ ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներից։

Հիշեցնենք, որ Կառավարության մոտ Սեպտեմբերի 21-ի գունագեղ տոնակատարության դեմ բողոքի ակցիայ են կազմակերպել մի խումբ քաղաքացիներ, ինչպես նաև զոհվածների հարզատները։

«Թուրքիայի և Ադրբեջանի ազգային շահերը ներկայացնողները մեզ համար չեն կարող լինել հայկական։ Եթե այդքան բյուջե ունես ինչո՞ւ ես պատերազմի մասնակիցներին թողել առանց բուժօգնության, առանց պետական աջակցության։ Ինչպես 1915 թվականին երիտթուրքերը արեցին, նույնը այսօր կատարում են սրանք, սրանք երիտթուրքերի սերունդ են, դրսի հրաման են կատարում»,- ասաց բողոքող կինը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ