20 09 2021

«Հույսի արահետ»-ում տեղի է ունեցել Խաչարձանի օծման և բացման արարողություն



Երևանի բուսաբանական այգու «Հույսի արահետ» հատվածում այսօր՝ սեպտեբերի 20-ին, տեղի է ունեցել Խաչարձանի օծման և բացման արարողություն։

Երևանի բուսաբանական այգու «Հույսի արահետը» հիմնվել է 2020 թվականին, մի խումբ սրտացավ այցելուների նախաձեռնությամբ ու ջանքերով: 2020 թ. սեպտեմբերի 21-ին տնկվել է 30 ծառ-տնկի: Սեպտեմբերի 26-ին, Կոմիտաս Վարդապետի ծննդյան 151 ամյակի առիթով անցկացվել է ծառատունկ-հիշատակում: 2021-ի ապրիլի 1-ին արահետում տնկվել է խորհրդանշական «Կենաց ծառը»: Ապրիլի 24-26-տեղի է ունեցել «106 տարի` 106 ծառի խորհրդով» տնկարկումը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին: Մայիսի 8-ին` Հաղթանակի օրվան ընդառաջ, իրականացվել է խորհրդանշական «Ծառ հիշատակաց» միջոցառումը` Հայրենական և Արցախյան հերոսների մասնակցությամբ: Մայիսի 28-ին անցկացվեց «Ծառ ապրողաց» միջոցառումը` նվիրված Սարդարապատի հերոսամարտի 103-րդ տարեդարձին, որի խորհրդանշական 103 ծառի տնկումը  տեղի կունենա սույն թվականի հոկտեմբեր ամսին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ