Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանական ուժերն այսօր կանգնեցրել և ստուգել են երեխաներ տեղափոխող հայկական միկրոավտոբուսը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։
«Շատ լկտի ձևով կանգնեցրել են մեքենան, իջեցրել երեխաներին և ստուգել։ Պոկել են միկրոավտոբուսի վրա փակցված արցախյան էմբլեմները։ Բարեբախտաբար, կատարվածը նկատել և արագ տեղ են հասել ռուս խաղաղապահները։ Նրանք եկել և ճանապարհել են երեխաներին», - պատմեց մեր զրուցակիցը՝ դժվարանալով, սակայն, հստակ նշել՝ երեխաները գնում, թե հետ էին գալիս Արցախից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը