16 09 2021

Փաշինյանը «փայլել է» նաև Դուշանբեում

Փաշինյանը «փայլել է» նաև Դուշանբեում

Pastinfo.am-ը հղում տալով ռուսական RenTV-ին գրում է, որ ՀՀ վարչապետը կրկին հայտնվել է ռուսական ԶԼՄ-ների ուշադրության ներքո։ Փաշինյանը կրկին ծաղրի առարկա է դարձել։Կայքի փոխանցմամբ վարչապետը ՀԱՊԿ-ի գագաթնաժողով ժամանելիս խախտել է հնարավոր արարողակարգերը։ 

Դուշանբեում, որտեղ անց էր կացվում նիստը, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները պետք է մուտք գործեին ոչ թե գլխավոր մուտքով, այլ երկրորդական։

Երկրների ղեկավարները մեքենաներից հետևել են տարածքում տեղադրված ամենամեծ դրոշին, այդ ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է արարողակարգը։

Նրա ավտոշարասյունը ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովին առաջինն է ժամանել, չնայած առաջինը պետք է ներկայանար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Դրանից հետո կես ժամանոց ընդմիջում է եղել։ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ լուսանկարվելու ժամանակ Փաշինյանը գործընկերներից հեռավորություն է պահպանել։ Հեռուստաընկերությունը նշում է, որ լուսանկարվելու արարողությունից հետո փորձել է մի քանի կոլեգաների հետ շփվել, սակայն՝ անհաջող։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ