Իրանական մի քանի տասնյակ բեռնատարներ Սիսիանի մոտ են. չեն կարողացել ադրբեջանցիների պահանջած գումարը վճարել: Այդ մասին հայտնում է Sputnik Армения-ն: Բեռնատարներից մեկի վարորդը գործակալության հետ զրույցում պատմել է, որ ադրբեջանական անցակետով անցնելիս իրենից պահանջել են 360 դոլար: Նա այդքան գումար չուներ։ Ադրբեջանցիները նրան բաց են թողել այն պայմանով, որ նա պետք է վերադարձից հետո վճարի։ Սակայն հիմա էլ փող չունի։ Նման իրավիճակում, ընրա խոսքով, հայտնվել են նաև այլ վարորդներ։ Նրանք չգիտեն, թե ինչ անել, քանի որ նրանց վերադարձի այլ ճանապարհ չկա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը