16 09 2021

Ռուս խաղաղապահներն անվտանգության համապարփակ վարժանք են անցկացրել Արցախի 27 դիտակետերում

Ռուս խաղաղապահներն անվտանգության համապարփակ վարժանք են անցկացրել Արցախի 27 դիտակետերում

Արցախում ռուս խաղաղապահներն անվտանգության համապարփակ վարժանք են անցկացրել 27 դիտակետերում․ հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

«Դասընթացի ընթացքում անձնակազմը մշակել է սադրիչ գործողությունների կանխման, դիտակետի վրա հարձակումը հետ մղելու խնդիրները: Դիտակետի պաշտպանությունն ամրապնդելու համար ներգրավվել են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների հերթապահ ստորաբաժանումները»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից:

Խաղաղապահ զորակազմի զինվորական բժիշկները մշակել են առաջին օգնության տրամադրումը և պայմանականորեն վիրավորված զինվորի տարհանումը:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու համար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ