15 09 2021

Կարմիր բերետավորները կառավարության շենքի մոտից բերման ենթարկեցին զոհված զինծառայողի հարազատին



Քիչ առաջ կարմիր բերետավորները կառավարության շենքի մոտից բերման ենթարկեցին զոհված զինծառայողի հարազատին, որը միայնակ ակցիա էր իրականացնում:

Նրա ձեռքի կար պաստառ, որի վրա գրված էր. «Պահանջում ենք չեղարկել համերգը։ Հարգեք սուգը»:

Կարմիր բերետավորները անպատասխան թողեցին լրագրողի հարցը, թե ինչ պատճառով են բերման ենթարկում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ