14 09 2021

Դուք իրավունք չունեք․ ոստիկանները ուժով բերման ենթարկեցին ակցիա անող Ֆիզգորոդոկի բնակիչներին



Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման ենթարկեցին քաղաքապետարանի դիմաց ակցիա անող ֆիզգորոդոկի բնակիչներին:

Մինչ այդ ոստիկանները պահանջեցին ողջամիտ ժամկետում բացել քաղաքապետարանի հարակից փողոցը:

Նշենք, որ Ֆիզգորդոկ կոչվող գիտավանի բնակիչները բողոքում են տարածքում բազմահարկ շենքի շինարարության դեմ, այն համարելով ապօրինի։ Նրանք մի քանի անգամ արդեն բողոքի ակցիաներ են իրականացրել շինարարության դեմ, որի արդյունքում օրեր անց հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քաղաքապետարանը հրահանգել է կասեցնել շինարարությունը, մինչև կավարտվի գործի քննությունը, սակայն շինարարությունը չի դադարել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ