10 09 2021

Ադրբեջանական ոստիկանության անցակետ է տեղադրվել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի խնդրահարույց հատվածում

Ադրբեջանական ոստիկանության անցակետ է տեղադրվել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի խնդրահարույց հատվածում

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել։

Լրագրող Անուշ Միրզոյանը հրապարակել է լուսանկարը և գրել.

«Շուտով երևի հատուկ թույլտվություն պիտի լինի ադրբեջանցիների կողմից, որ Կապանից Գորիս հասնենք»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել էին Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Օգոստոսի 26-ին թշնամու զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։

Օգոստոսի 27-ի դրությամբ, վերականգվել էր Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկությունը: Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրվել էին բետոնե թափարգելներ՝ այդ հատվածներում երթևեկությունը դանդաղեցնելու նպատակով:

Ճանապարհի այդ հատվածների հսկողությունը իրականացնելու էին ռուս սահմանապահները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ