09 09 2021

էս իշխանության գալուց հետո խաղողի մթերման հարցն ավելի ա վատացել․ խաղողագործ



Պետություն չկա, գա մի հատ պատասխան տա, մարզպետ ունենք, դեպուտատներ ունենք, չեն ուզում գան, ասեն՝ ինչ է կատարվում մեր երկրում։ Ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց Արարատի մարզի խաղողագործներից։

Խաղողագործները պահանջում են, որ մթերող ընկերությունները բերքն ընդունեն ողջ ծավալով, մեկ կգ դիմաց վճարելով 150 դրամ՝ ներկա 120-130 դրամի փոխարեն։

«Ինչ ասում ես, ասում են նախկինները։ Պետք է մեր հարցերը լուծենք չէ՞, որ գնանք սահմանին կանգնենք։ Միշտ խաղողի մթերման խնդիր է եղել, բայց էս իշխանության գալուց հետո վիճակը տարեցտարի ավելի է վատանում»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ