09 09 2021

Մենք Թուրքիայի օդային տարածքով չենք թռչում, բայց բանակցություններն ընթանում են․ Գևորգ Խաչատրյան

Մենք Թուրքիայի օդային տարածքով չենք թռչում, բայց բանակցություններն ընթանում են․ Գևորգ Խաչատրյան

6 տարվա գործունեության մեջ «Արմենիա» ավիաընկերության օդանավերը միշտ անցել են Թուրքիայի օդային տարածքով, ինչպես նաև թուրքական ավիաընկերությունների օդանավերը՝ հայկական օդային տարածքով։ Վերջին անգամ մարտ-ապրիլ ամիսներին ենք դիմել և ստացել մերժում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

Նա նշեց, որ այս պահին Թուրքիայի օդային տարածքով հայկական ավիաընկերության օդանավերը չեն անցնում, բայց բանակցություններ վարվում են։

«Կարծես թե, դրական տեղաշարժ կա, հուսով ենք, որ կարճ ժամանակահատվվածում այդ հարցը կլուծվի», - ասաց նա։

Գևորգ Խաչատրյանը նշեց նաև, որ Թուրքիայի օդային տարածքն օգտագործելու արգելքն ազդում է նաև տոմսերի արժեքի վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ