Միջազգային գործընկերները, եթե ցանկանում են հայ ռազմագերիների վերադարձի հարցում իրական արդյունք ապահովել, պետք է օգտվեն իրենց զինանոցի այլ գործիքներից։ Ես վստահ եմ, որ եթե ադրբեջանական լուրջ բիզնեսներ ենթարկվեն սահմանափակումների, եթե արտահանումների, նավթի առևտրի առնչությամբ սահմանափակումներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ, շատ արագ կերպով այս խնդիրները քաղաքական ճանապարհով Ադրբեջանը կլուծի։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
Փաստաբանը հայտնեց, որ լուրջ աշխատանք է տարվում նաև իրավական դաշտում։
«Ադրբեջանը հասկանում է իրավական գործընթացի ազդեցությունը և փորձելու է այս ժամանակահատվածում քաղաքական առևտրի միջոցով լուծել խնդիրը։ Եթե չստացվի, իրավական ճանապարհով որոշ ժամանակ անց ստիպված է լինելու ազատ արձակել ռազմագերիներին։ Դրա համար մենք մեր ռազմագերիներին իրավունքի տեսանկյունից պաշտպանված ենք համարում, ուղղակի ժամանակի մեջ մենք կորուստներ ենք ունենում»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը