Իրականում այս հարցը մի քիչ ավելի փիլիսոփայական, բարձր մակարդակի վրա կոչվում է «սխալվելու իրավունք»։ Արդյոք մարդն ունի Հայաստանում սխալվելու իրավունք, թե՞ իր մի անգամ գործած սխալի համար պետք է մինչև կյանքի վերջ պատասխան տա։ Այս մասին կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով քաշաթաղցիների բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներից մեկին տված իր խորհրդին։
«Ես ունեմ շատ մոտ բարեկամներ, ովքեր մի քանի անգամ ձախողվելուց հետո նոր հաջողության են հասել։ Այդ ժամանակ մեր երկիրը հնարավորություն չէր տալիս սխալվել։ Հիմա մեր երկիրը թույլ է տալիս սխալվել և, բնականաբար, ես որևիցե անօրինական բան չեմ առաջարկել, հակառակը, ասել եմ, որ կա այսպիսի իրավունք, և Դուք կարող եք օգտվել այդ իրավունքից», - ասաց նախարարը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը