04 09 2021

Նոր Խաչակապ գյուղում բռնկված հրդեհի պատճառով ծխահարվել է 250 ոչխար. ԱԻՆ

Նոր Խաչակապ գյուղում բռնկված հրդեհի պատճառով ծխահարվել է 250 ոչխար. ԱԻՆ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 02:23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի 1-ին փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Խաչակապ գյուղի 2-րդ փողոցում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։40-ին, մարվել՝ 13։08-ին։ Այրվել է մոտ 2200 հակ կուտակած անասնակեր, և հարակից անասնագոմում ծխահարվել է մոտ 250 ոչխար։ Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 28 խոշոր եղջերավոր անասուն։

Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Նոր Խաչակապ գյուղում՝ անասնագոմում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով մոտ 300 գառ ծխահարվել, սատկել է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ