Քրեական օրենսգրքի փոփոխությունով ըստ էության, Հայաստանի Հանրապետությունը բռնել է հետքայլի և նահանջի ճանապարհը: «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«Իշխանությունն այսպես ասած մի հաջողված փորձ ունի, երբ ռազմական դրության ժամանակ ակնհայտ ապօրինի սահմանափակումներ էր նախատեսել լրատվամիջոցների համար, որոնք ըստ էության, ենթարկվեցին այդ սահմանափակումներին: Որոշ դեպքերում մենք հանդիպում էինք մամուլի հրապարակումների, որտեղ գրեթե բաց տեքստով ասվում էր, որ մենք ունենք բավականին արժեքավոր և հնչեղություն ունեցող տեղեկատվություն, բայց դա չենք կարող հրապարակել, որովհետև առկա են սահմանափակումներ: Այսինքն մամուլը մի անգամ արդեն տուրք տվեց գործող նորմին իր գոյության առումով, թեպետ հետագայում ՄԻՊ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը այն ճանաչեց հակասահմանադրական»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը