Մարտի 15-ից փակ տարածքներում արգելվում է ծխելը Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մարտի 15-ից փակ տարածքներում արգելվում է ծխելը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ ծխելու արգելքի կանոններն արդեն իսկ ուժի մեջ են մտնել բժշկական հաստատություններում կամ աշխատանքի վայրում:
Նրա խոսքով՝ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ոչ վարակիչ հիվանդություններից՝ սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից կա մահացության բավական բարձր բեռ ու այս բոլոր սահմանափակումներն ուղղված են մարդկանց առողջությունը պահպանելուն ու երեխաներին պաշտպանելուն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը