23 08 2021

Եկամտահարկի վերադարձի օրենքի չեղարկումը չի ենթարկվում տրամաբանական քննադատության․ Միրաքյան

Եկամտահարկի վերադարձի օրենքի չեղարկումը չի ենթարկվում տրամաբանական քննադատության․ Միրաքյան

Վահրամ Միրաքյանը գրում է․

Եկամտահարկի վերադարձի օրենքի չեղարկումը չի ենթարկվում որևէ մաթեմատիկական կամ տրամաբանական քննադատության:

Ոնց հասկացա, օրենքը փոխելու հիմնական հիմնավորումն այն է, որ Երևանում, հատապես կենտրոնում, շինարարությունն ակտիվ է, իմաստ չունի խրախուսել: Կամ կենտրոնում առանց այդ էլ շենքերը խիտ են, էլ ինչու հարկային արտոնություն տալ:

Եթե ուզում եք կենտրոնում շենքերը խիտ չլինեն, շինարարական լիցենզիա մի տվեք կամ քիչ տվեք, ոչ թե հարկային արտոնությունը հանեք:

Մաթեմատիկայի տեսանկյունից, եթե նայենք, պատկերն ավելի պարզ կլինի: Պատկերացրեք կա հարթ տարածություն, որտեղ եկամտահարկի վերադարձի պատճառով կառուցապատողը որոշում է շենք սարքել, բաղկացած 300 բնակարանից:

Ի՞նչ ուներ պետությունը այդ տարածքից նախկինում՝ ոչինչ, հիմա՞ ինչ ունի: Հիմա ամեն տարի այդ 300 բնակարանները գույքահարկ են վճարում: Պետությունը եկամտահարկ է վերադարձրել, պայմանական ասած 1 միլիարդ դրամի, իսկ գույքահարկ ստանալով այդ գումարը պետությունը հետ կստանա, ասենք 7 կամ 10 տարում: Բայց սա դեռ ամենը չէ

Պատկերացրեք ներկ արտադրող հայկական ընկերություններից մեկն է, որը այդ շենքի 300 բնակարանի համար 10 տոննա ավել ներկ է արտադրում ու դրան համապատասխան ավել հարկեր է վճարում, դուռ կամ կահույք արտադրող ընկերությունը 300 բնակարանի համար ավել արտադրանք է տալիս՝ էդքան ավել աշխատանք տալով աշխատակիցներին, պլյուս էդքան ավել հարկ է վճարում: Կամ սալիկներ ներկրող ընկերությունն այդ 300 բնակարանի համար 1 միլիարդ դրամի ավել սալիկ է ներկրում, վճարելով հարկերը և այլն, տրամաբանությունը հասկացաք:

Դեռ չեմ հաշվում շինարաության հաշվին այլ ոլորտների զարգացումը, որպես մուլտիպլիկացիոն էֆեկտի հետևանք:

Այսինքն պետությունը իր ետ տված եկամտահարկը շատ ավելի շուտ է հետ ստանում, քան գույքահարկով կստանար՝ 10 տարվա փոխարեն 5 կամ 3 տարում: Իսկ դրանից հետո պետությունը մենակ շահում է:

Ես շատ մոտավոր հաշվարկ արեցի, վստահ եմ կառուցապատողներն ավելի մանրամասն ու ճշգրիտ թվեր ունեն, բայց տրամաբանությունը ներկայացնելու համար սա էլ բավարար է:

Հիմա հարց, ինչու՞ է պետությունն այդքան անտրամաբանական որոշում կայացնում, որ ուզում է հանել եկամտահարկի ետվեադարձի օրենքը, երբ պետության շահն այլ բանի մասին է հուշում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ