Օգոստոսի 21-ին ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լուսառատ գյուղի 22-ամյա մի բնակիչ իր մոտ ապօրինի պահվող հրազենից Փոքր Վեդի համայնքում կրակոցներ է արձակել: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին՝ ներկայացնելով դատարկ պահունակով «ԱԿՄ» ինքնաձիգը։
Կատարվում է քննություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը