19 08 2021

«Անգամ բանակից չհասկացողի համար է պարզ՝ այդպես լինում է դիվերսիաների ժամանակ»․ Մարգարիտ Եսայան

«Անգամ բանակից չհասկացողի համար է պարզ՝ այդպես լինում է դիվերսիաների ժամանակ»․ Մարգարիտ Եսայան

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2020-ի սեպտեմբերի 27-ից մինչ այսօր, /և եթե սրանք դեռ իշխանություն են լինելու/, ուրեմն նաև սրանից հետո մեր երկրում մանկասպանություն է․․. սպանվում են 21-րդ դարի երեխաները՝ տղերքը, որ զինվորի տարիքի էին հասել, բանակ էին գնացել, բայց, դեռ երեխա էին։ Տղերքը, որ դեռ մի կարգին չէին համբուրվել, աղջկա ձեռք չէին բռնել։ Տղերքը, որ դեռ չէին ուսանել, դեռ կարգին ծխել չգիտեին և դեռ կարգին բեղ-մորուք խնամելու արվեստը չգիտեին․․.։
Մեր երկրում մանկասպանություն է, գլխատվում է ազգի գենոֆոնդը.․․ 5 հազարից ավելի զոհ բուն 44-օրյայում, անցել է արդեն 10 ամիս, ամեն օր Ջրականից, այլ տեղերից զոհերի մարմնի մասունքներ են գտնվում, հաշվե՞լ եք քանիսը, գումարե՞լ եք․․.։ Գերեզմանների երկիր ենք դառնում․․.Գերեզման-երկիր․․.։
Երասխում դարձյալ զինվոր-տղերք-երեխաներ են զոհվում, հիմա, մեր կողքին, Երևանից 50 կմ հեռու, պատկերացնո՞ւմ եք, դա ի՞նչ է նշանակում․․. Պատկերացնո՞ւմ եք, դա որտե՞ղ է։
Այսօր զինվորական հենակետում դարձյալ երեք զոհ, երեք տղա-երեխա, դեռ կարգին կհասունացած ու չառնականացած․․․ Իսկ էս թյուրիմացության-իշխանությունը դեռ իբր նրանց մահվան հանգամանքներն է ուսումնասիրում։ Ա՛յ հավեր, անգամ բանակից-սահմանից-զենքից ու կռվից չհասկացողի համար է պարզ՝ այդպես լինում է դիվերսիաների ժամանակ։ Ասեք, ուրեմն, ե՞ղել է դիվերսիա, չի եղե՞լ․․. բա ի՞նչ է եղել, էդ տղերքը ինչպե՞ս են մահացել․․․․Դուք իշխանություն չեք, դուք գերեզմանափոր եք, հայի պետության գերեզմանափորը․․․ Կորեք գրողի ծոցը․․․»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ