Պաշտպանության նախարարությունից մեզ ուղղորդում են ԱԱԾ, հիմա մենք եկել ենք ասլեու, որ ձեր գործընկերներն ասում են մեր հարցերի պատասխանը ձեզնից ստանանք, մենք որևէ տեղ չենք գնալու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին ԱԱԾ շենքի դիմաց ակցիա անող անհետ կորած զինծառայողների հարազատները:
Նրանց խոսքով՝ որևէ համագործակցություն չկա պետական կառույցների միջև, որևէ աշխատանք չի տարվում, չգիտեն՝ քանի զոհ ունենք, քանի վիրավոր, քանի անհետ կորած, քանի գերի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը