«2021 թվականի հունիսի 6-ին հայկական «Սիվիլնեթ» կայքում հրապարակվեց «Քո գրպանից՝ Կապանի քաղաքապետի հոր գրպանը» վերտառությամբ մի տեսանյութ, որտեղ խոսվում է հնարավոր կոռուպցիոն գործընթացների և շահերի բախման մասին:
Համայնքում սկսեցին տարածվել խոսակցություններ, թե իբր Կապանում անխտիր, բոլոր շինարարական աշխատանքները կատարում է «Նորոգշին» ՍՊԸ-ն և Կապանի համայնքապետարանի կողմից հայտարարվող շինարարական աշխատանքների մրցույթներում հիմնականում նախապատվությունը տրվում է Ռազմիկ Փարսյանին պատկանող «Նորոգշին» ՍՊԸ-ին։
Տեսանյութի հիման վրա նույնիսկ դատախազության միջնորդությամբ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում լիազորությունների չարաշահման վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել քրեական գործ հարուցելու նպատակով։
Նյութերի նախապատրաստման ընթացքում, վեր է հանվել նաև, որ «Նորոգշին»-ՍՊ ընկերության եւ Փարսյանների ընտանիքի կողմից, ի շահ համայնքի մի շարք անհատույց նվիրատվություններ են կատարվել, որոնց մասին դեռ առիթ կունենաք խոսելու։
Այս բոլոր եղելությունների արդյունքում Սյունիքի մարզի դատախազությունից ստացված «Հնարավոր կոռուպցիոն գործընթացներ եւ շահերի բախում Կապանում» տեսանյութի շուրջ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։
Հարգելի՛ քաղաքացիներ, մի՛ տրվեք կեղծ, անհեթեթ, փուչ խոսակցություններին»,-նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը