16 08 2021

Աֆղանստանի նախագահը փախավ խայտառակ ձևով. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Աֆղանստանի նախագահը փախավ խայտառակ ձևով. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին աֆղանացի ժողովրդի կողմից պետք է պատասխանատվության ենթարկվի երկրից փախուստի համար։ «Звезда» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Աֆղանստանի հարցով ՌԴ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ 2-րդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը։

 «Ընտրվեց կասկածելի կերպով, ղեկավարեց վատ  և ավարտեց խայտառակությամբ։ Այդ մարդու նկատմամբ որևէ այլ բնութագիր չունեմ»,- նկատել է Կրեմլի ու ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ Աֆղանստանի նախկին նախագահը ոչ թե լքել է երկիրը, «այլ ամենախայտառակ ձևով փախել այնտեղից»։ Ընդ որում, աֆղանացի ժողովրդին իր ուղերձում նա վստահեցրել է, թե «պատրաստ է գնալ մինչև վերջ և ինքնազոհաբերվել»:

Ավելի վաղ Կաբուլովը հայտարարել էր, թե Մոսկվան հույս ունի, որ «Թալիբան» շարժման մարտիկները կպահեն Միջին Ասիայի մասով պայմանավորվածությունները։ Ռուսաստանցի դիվանագետը հավելել է, թե այս պահի դրությամբ թալիբների կողմից նա սպառնալիքի որևէ փաստ չի տեսնում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ