13 08 2021

Խորհրդարանում հրապարակվող տվյաները հետաքրքրություն են ներկայացնում օտարերկրյա հատուկ ծառայությունների համար. ԱԱԾ պահետսազորի սպաներ

Խորհրդարանում հրապարակվող տվյաները հետաքրքրություն են ներկայացնում օտարերկրյա հատուկ ծառայությունների համար. ԱԱԾ պահետսազորի սպաներ

Օգոստոսի 2-ից աշխատանքներն է սկսել ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանը։ Երկրի համար բախտորոշ խնդիրների լուծմանն օր առաջ լծվելու փոխարեն պատգամավորները փաստացի զբաղված են իրար մերկացնող, վարկաբեկող նյութերի բարձրաձայնումներով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահետսազորի սպաների միությունը:

Սեփական լիդերին պաշտպանելու նպատակով հայհոյանքը քրեականացրած օրվա իշխանությունն, առանց որևէ իրավական հիմքի ու ապացույցի, հանրապետության երկրորդ նախագահին հրապարակավ մեղադրում է հոկտեմբերի 27-ի սպանդին, ԼՂՀ գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի սպանությանն առնչվելու մեջ, իսկ ընդդիմությունն առանց բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննություն իրականացնելու, վարչապետին մեղադրում է տարածքները դիտավորությամբ, կանխամտածված հանձնելու, երկիրն, ի վնաս Հայաստանի, հաշտության տանելու մեջ, պատգամավորները՝ դիմություն թե ընդդիմություն, միմյանց վերաբերյալ հնչեցնում են անձնական կյանքին առնչվող կոմպրոմատային բնույթի տեղեկություններ։

Նրանք հաշվի չեն առնում, որ իրենց վարքագծով ծաղրի առարկա են դարձնում ՀՀ Ազգային ժողովը, հեղինակազրկում են այն, թշնամի երկրների օտարերկրյա ծառայություններին սնում են ինֆորմացիայով, որը քողարկված եղանակով ստանալու համար ստիպված էին լինելու հսկայան ժամանակ ու նյութական միջոցներ ծախսել։ Սեփական անձի, թիմի PR-ով տարվածներն այդպես էլ չեն ընկալում, որ այս ամենն ուղղակի սպառնալիք է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, երկրի վարկանիշին ու հեղինակությանը։

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը տվյալների հրապարակման առումով զգուշավորության կոչ է անում խորհրդարանականներին, իսկ ԱԱԾ-ին առաջարկում օպերատիվ հսկողության ներքո պահել ստեղծված իրավիճակը, անհրաժեշտության դեպքում անցկացնել պրոֆիլակտիկ միջոցառումեր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ