Аrmeniasputnik.am-ը գրում է․
Շուրջ 100 ռուս զինծառայողներ արյուն են հանձնել կամավորության սկզբունքով։ Նմուշառումն իրականացվել է Ստեփանակերտի արյան փոխներարկման բաժանմունքում։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մոտ 40 լիտր արյուն են հանձնել, որը նախատեսված է բուժհաստատություններում բուժվող ու Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում ապրող մարդկանց համար։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` շուրջ 100 ռուս զինծառայողներ են կամավորության սկզբունքով արյուն հանձնել։ Արյան նմուշառումն իրականացրել են խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի մասնագետները Ստեփանակերտի արյան փոխներարկման բաժանմունքում։
«Դոնորի արյունը հետազոտվում է լաբորատորիայում։ Հեպատիտի, ՁԻԱՀ-ի, մալարիայի ու մի շարք վարակների առկայությունը բացառելուց հետո ստուգվում է դոնորի ռեզուս գործոնը, անմիջապես եզրակացություն է տրվում ռեցիպիենտի արյան հետ համատեղելիության վերաբերյալ», - ասել է արյան փոխներարկման բաժանմունքի վարիչ Գայանե Ավանեսյանը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Մաքսիմ Պուգաչովը նշել է, որ արյուն հանձնելուց առաջ չափել են յուրաքանչյուր զինծառայողի ճնշումը, հարցրել են` ինչ բողոքներ ունի, լրացրել են անհրաժեշտ հարցաթերթիկը։
«Արյան հանձնման ընթացակարգի ավարտից հետո յուրաքանչյուր զինծառայողի տրվել է շոկոլադ, հյութ և թխվածքաբլիթ։ Բացի այդ, արյան բոլոր դոնորներին լրացուցիչ մեկ օր հանգիստ է տրամադրվել», - ասել է Պուգաչովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը