12 08 2021

Պարտվեցինք, քանի որ մեր բանակը ղեկավարում էին իրավիճակից անտեղյակ բարձրաստիճան պատասխանատուներ․ Հասրաթյան

Պարտվեցինք, քանի որ մեր բանակը ղեկավարում էին իրավիճակից անտեղյակ բարձրաստիճան պատասխանատուներ․ Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը գրում է․

Զինված ուժերում կան և կային պատասխանատու պաշտոններ զբաղեցնող մարդիկ, ովքեր այսօր փորձում են 44-օրյա պատերազմում իրենց դրսևորած մասնագիտական ապաշնորհությունը պարտակել ինքնաարդարացման նպատակ հետապնդող տարաբնույթ պատճառաբանություններով: Մինչդեռ, որքան նրանք խորանում են իրականության հետ որևէ աղերս չունեցող, սակայն իրենց կողմից համառորեն հորինվող ու շրջանառվող այդ <<բացատրությունների>> մեջ, այնքան մերկ է դառնում ճշմարտությունը...

Հ.գ.- Ինչպես պատերազմից անմիջապես հետո, այնպես էլ ասօր շարունակում եմ մնալ այն համոզման, որ մենք պարտվեցինք ոչ այնքան նրա համար, որ գործ ունեինք ուժերով ու միջոցներով բազմիցս գերազնցող թշնամու հետ կամ չունեինք մարտունակ զինվոր, այլ ավելի շատ այն պատճառով, որ մեր բանակը ղեկավարում էին իրավիճակից անտեղյակ և այդ անտեղյակության արդյունքում դեպքերին անհաղորդակից բարձրաստիճան պատասխանատուներ:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ