06 08 2021

Պետք է դրան տալ իրավական ձևակերպում․ Մինասյանը՝ «Պատիվ ունեմ»-ի կազմին հանձնաժողովներում ընդգրկելու մասին



«Հայասատան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր ելույթում անդրադարձավ հանձնաժողովների ձևավորման  մեխանիզմներին։  Իր խոսքում  նա նաև կարևորեց հնչեցված այն դիտարկումը, որ «Պատիվ ունեմ»-ի 7 հոգանոց կազմին անհրաժեշտ է ընդգրկել  առնվազն  12 հանձնաժողովներում։ Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի այս առաջարկն ըստ Արծվիկ Մինասյանի, ոչ միայն կարևոր նախաձեռնություն է, այլև պետք է դրան տալ իրավական ձևակերպում։ 

Խոսելով Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկի մասին պատգամավորը նշեց․

«Արցախի հարցերով   համաձայնագիրը կառուցված է բարեկամության, փոխօգնության համագործակցության  ընդհանուր ձևակերպումներով․․․Եթե իսկապես քաղաքական մեծամասնությունը պատրաստ է ոչ թե խոսքով, այլ գործով ապացուցել, որ Արցախի հարցն իրենց համար կորած հարց չէ, սկզբունքային նշանակության հարց է,  այս հանձնաժողովի ստեղծումը սկզբունքային է դառնում»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ