06 08 2021

Հանձնաժողովի ստեղծումը աշխարհին վերահաստատելու է մեսիջը, որ ՀՀ-ն կանգնած է Արցախի կողքին․ Մամիջանյան



«Ինչպիսի՞  հնարավորություն կտա  Արցախի հարցերով մշտական հանձնաժողով թե սփյուռքի ներուժը համախմբելու  և թե նաև Հայաստանի և հայության այլ շրջանների  կարողությունը մեկտեղելու ուղղությամբ»,-Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նշեց․

 «Այս հանձմաժողովը լինելու է պատկերավոր ասած հեռախոսը ԱԺ-ում՝ թե՛ սփյուռքի , թե՛ միջ․ կազմակերպությունների , թե՛ այլ երկրների խորհրդարանների  համար, սա լինելու  է այն  պատասխանատու ամենօրյա ռեժիմով աշխատող կառույցը, որ հետ մշտապես կապի են լինելու բոլոր կառույցները։ Թող քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները մեկ րոպե պատկերացնեն թշնամական մամուլում վաղվա  առավոտվա  վերնագրերը ՝ «ՀՀ օրենսդիր մարմնում ստեղծվեց Արցախի հարցերով մշտական հանձնաժողով», ես վստահ եմ, որ այս դահլիճում նստած ցանկացած ազգընտիր պատգամավոր ուզում է լսել  թշնամու վայնասունն այդ հարցում։  Այս հանձնաժողովի ստեղծումը աշխարհին վերահաստատելու է էն մեսիջը, որ ՀՀ-ը կանգնած է Արցախի կողքին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ