Նիկոլ Փաշինյանը այսօր՝ օգոստոսի 4-ին, գնում էր կառավարության 3-րդ մասնաշենք՝ ներկայացնելու իր նշանակած հերթական նախարարին։ Նշենք, որ չնայած նախարարությունների շենքը Փաշինյանի նստավայրից մի քանի մետր է հեռու, այնուամենայնիվ, նա գնացել էր ծառայողական ավտոշարասյունով և գործի էին դրել անվտանգության մեծ միջոցներ։ Ուղեկցում էին ոստիկաններ, կարմիր բերետներ, բազմաթիվ ոստիկանական ավտոմեքենաներ, թիկնապահներ։
Փաշինյանի այցը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը