NEWS.am-ը գրում է․
«Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում, եռակողմ բանակցությունների արդյունքում, ժամը 10։40–ից հրադադար է հաստատվել, այս պահին կրակոցներ չկան ոչ մի ուղղությամբ սահմանագծի փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում հայկական կողմն ունի երեք կորուստ, երեք վիրավոր եւ մեկ անհետ կորած։
Գեղարքունիքի մարզպետն ասաց, որ անհետ կորած ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է, նա ծանր վիրավորում է ստացել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Մյուս երեք վիրավորների առողջական վիճակը, ըստ Գնել Սանոսյանի՝ բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանք եւս ժամկետային զինծառայողներ են։
Գեղարքունիքի մարզպետի փոխանցմամբ՝ այս պահին մարզում իրավիճակը կայուն է, խուճապ չկա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը