Պետությունը ելնելով ժողովրդի ստացած խորը հոգեբանական ազդեցություններից և անկումային տրամադրություններից, նպատակահարմար գտավ կազմակերպել ժողովրդի լայն զանգվածների հոգեկան առողջության կազմակերպման խնդիրը։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը։
«Հայտարարված մրցույթում շահել է Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը: Մինչև ծրագրի մեկնարկը ԱԻՆ-ի համապատասխան մասնագետները ևս աշխատել են բնակչության հետ»,- ասաց Հակոբյանը, նշելով, որ առնվազն մինչև դեկտեմբերի 25-ը այս աշխատանքները պետք է ավարտված լինեն։
Նա նաև հայտնեց, որ հետպատերազմյան շրջանում հոգեբանական աջակցության պետական ծրագրի շահառուների թիվն արդեն անցել է 700-ից:
ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն էլ նշեց, որ ոչ միայն Հայաստանում այլ նաև ողջ աշխարհում մարդիկ միշտ չէ, որ դիմում են հոգեբանի։
«Մարմնական հիվանդությունների դեպքում մենք գնում ենք բժշկի մոտ, հոգեկան խնդիրների դեպքում հաճախ մենք կարծում ենք, որ ինքներս կարող ենք լուծել այդ խնդիրները, և 70-80 տոկոսով մենք հարցերը կագավորում ենք ինքնուրույն, սակայն լինում են դեպքեր, որ առանց մասնագիտական միջամտության խնդիրները բարդանում են և այդ խնդիրները կարող են խանգարել ոչ միայն այդ մարդկանց, այլ նաև նրանց շրջապատին»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը