24 07 2021

Արծրունը վերադարձե՞լ է․ ՊՆ-ն շարունակում է ստել

Արծրունը վերադարձե՞լ է․ ՊՆ-ն շարունակում է ստել

ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ՝ հուլիսի 23-ին հաղորդագրություն տարածեց, թե՝ «Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։

Այսօր քննչական կոմիտեն հայտնում է, որ նրանցից մեկի՝ Արման Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: 

Ի՞նչ կարելի է հասկանալ այս հաղորդագրությունից։ Թերևս այն, որ ՊՆ-ն շարունակում է շարժվել արծրունհովհաննիսյանական ոճով․ ինչպե՞ս կարող է ստանալ թեթև հրազենային վիրավորում, բայց վիճակը լինի ծայրահեղ ծանր։ Ինչո՞ւ է պաշտպանության նախարարությւոնը մշտապես «թեթևացնում» իրավիճակը, ինչու է անլուրջ վերաբերվում ՀՀ զինծառայողի կյանքին։

Կարծում ենք, որ պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն ՊՆ այն պաշտոնյաները, որոնք կոծկում են իրականությունը, հանրության աչքին թոզ փչում և սահմանային ծայրահեղ լարված իրավիճակը ներկայացնում որպես թեթև խնդիր։

Չի կարող թշնամու անօդաչուն Երասխի երկնքով ման գա ժամը 23։00-ին, ամբողջ ինտեռնետը ողողվի այս նորություններով, ՊՆ-ն քնի, առավոտյան նոր հաղորդագրություն տարածի, թե գիշերը այսպիսի բան է եղել։

Սա անլուրջ մոտեցում է։

Հանրությունն իրավունք ունի իմանալ ճշմարտությունը մեր սահմաններում կատարվողի մասին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ