23 07 2021

ԿԳՄՍ նախարարը չի տիրապետում թատերական ոլորտին․ դերասան



«Ես վստահ եմ, որ ամիսներ հետո ԿԳՄՍ կարգավիճակն էլ է փոխվելու»,-նման կարծիք հայտնեց Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան  Արթուր Պետրոսյանը՝  անդրադառնալով Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորման որոշմանը։ Դերասանի կարծիքով  օպտիմալացումը լավ գաղափար չէ, ինչի հետևանքով անհարմարություններ են ստեղծվելու երկու թատրոնների համար։

« Մեր նախարարն օրինակ չի տիրապետում թատերական ոլորտին ։ Ճիշտ կանեն, մեր համար ինչ անում են, չխանգարեն և տեղում լուծեն մեր խնդիրները։ Ինչ է նշանակում մեզ անհարմարության մեջ դնելով, Պարոնյանի թատրոնին  անհարմարության մեջ դնելով լուծել մեկ ուրիշի խնդիրը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ