23 07 2021

Ո՞վ է Հրաչյա Հակոբյանը, հետո՞ ինչ, որ պատգամավոր է, էնքա՜ն փալաս պատգամավորներ կան․ Ստեփանյան



Նախարարությունը միավորումը թատրոնների համար համարում է առողջարար։Նախարարությունը վստահ է, որ կառավարությունը կհաստատի այդ որոշումը։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպումից եհտո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը:

Ստեփանյանը հայտնեց, որ նախրարի հետ հանդիպումն իրեն չի գոհացրել, որովհետև մենք համաձայն չենք նախարարության կողմից առաջարկվող լուծման հետ։ 

Հիշեցնենք, Պետական կամերային երաժշտական թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել ԿԳՄՍ նախարարության  դիմաց։ Նախարարությունը որոշել է միավորել Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնները: Դերասանները համաձայն չեն նման որոշման հետ: Գերատեսչությունից հայտնել էին, որ թատրոնի շենքը պետք է տրամադրվի Սիմֆոնիկ նվագախմբին:

«Իրենց կողմից եղան տրամաբանական փաստարկներ, որ մենք գտնվում ենք այնպիսի ծայրահեղ վիճակում և ոլորտի մասնագետների հետ երկար քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ այս երկու թատրոնները ունեն եզրեր միավորվելու»,- ասաց նա։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ որոշում կայացնելիս հաշվի են առել այժմ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, Ստեփանյանը հեգնանքով արձագանքեց. «Ո՞վ է Հրաչյա Հակոբյանը: Ես չեմ ճանաչում ոչ տենց պատգամավոր, ոչ էլ տենց դերասան, այնպես որ եկեք հարցը դնենք մի կողմ: Պողոսը ինչ-որ բան է ասում, ո՞վ է Պողոսը: Հետո՞ ինչ, որ պատգամավոր է, էնքան փալաս պատգամավորներ կան»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ