Սա անհեթեթ որոշում է և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է թատրոնին, արվեստին։ Ոչ պարոն Դումանյանը, ոչ Արա Խզմալյանը մեր թատրոն չեն եկել, չեն տեսել մեր աշխատանքը և նրանց կողմից մենք անտեսված ենք։ Այս մասին ԿԳՄՍ նախարարության մոտ ակցիայի ժամանակ ասաց Պետական երաժշտական կամերային թատրոնի դերասանուհի Լուսինե Մանուկյանը։
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է միավորել Պարոնյանի անվան կոմեդիայի և Պետական երաժշտական կամերային թատրոնները, Կամերային թատրոնի շենքը հատկացնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, ինչին թատրոնների կոլեկտիվները դեմ են:
«Նրանք պետք հասկանան, որ պետք է հանգիստ թողնեն արվեստագետներին, որ ստեղծագործեն։ Ստեղծագործող մարդուն չի կարելի նման վիճակի մեջ դնել»,- նշեց Մանուկյանը։
Դերասանուհու խոսքով, մշակույթը իշխանությունների կողմից բավարար ուշադրություն չի դարձվում․ «Եթե նրանք կարևորեին մշակույթը, թատրոն չէին փակի»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը