20 07 2021

Հրդեհ՝ Էրեբունի փողոցում. տարհանվել է շենքի 15 բնակիչ. ԱԻՆ

Հրդեհ՝ Էրեբունի փողոցում. տարհանվել է շենքի 15 բնակիչ. ԱԻՆ

Հուլիսի 19-ին, ժամը 18։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցում այրվում է հինգ հարկանի շենքի տանիք։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ տարահանել են 15 բնակչի։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։51-ին, մարվել՝ 20։17-ին։ Այրվել են շենքի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 400 քմ)։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ