19 07 2021

Ադրբեջանը նոր սադրանքնե՞ր է պատրաստում շփման գծում և սահմանին

Ադրբեջանը նոր սադրանքնե՞ր է պատրաստում շփման գծում և սահմանին

Զաքիր Հասանովն այսօր հավաքել է բանակի ղեկավար կազին, հայտնում է Sputnik Азербайджан-ը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարը վերլուծել է Հայաստանի զինված ուժերի կողմից սադրանքների արդյունքում սահմանին ստեղծված իրավիճակը։ Եւ համապատասխան հանձնարարականներ է տվել Ղարաբաղում տեղակայված զորամասերի հրամանատարներին», - նշվում է հաղորդագրությունում:

Ի դեպ, սահմանային լարվածության պատասխանատվությունը Հասանովը դրել է հայկական կողմի վրա:

Հիշեցնենք, որ վերջին 10 օրերի ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը Երասխի (Նախիջևան-Հայաստան) հատվածում, ինչպես նաև այլ հատվածներում, այդ թվում ՝ Արցախում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ