168.am-ը գրում է.
2021-ի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությանը հանձնարարել էր ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի հետ ուղիղ կապը:
Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի հաստատման մասին խոսել էր նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, երբ անցած տարեվերջին հյուրընկալել էր Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին:
Պաշտպանական գերատեսչության գործող ղեկավար Սուրեն Պապիկյանը նախարարի պաշտոնը ստանձնել է 2021թ. նոյեմբերի 15-ին:
Ըստ այդմ՝ 168.am-ը ՊՆ-ից փորձել է ճշտել՝ արդյոք Սուրեն Պապիկյանի և Զաքիր Հասանովի միջև հաստատվե՞լ է ուղիղ կապ այս ընթացքում, եթե՝ այո, քանի՞ անգամ, և այսօր այն գոյություն ունի՞։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը մեր հարցադրումներին ի պատասխան՝ տեղեկացրեց.
«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատված ուղիղ կապը մի քանի ամիս է՝ չի գործում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը