17 07 2021

Ոստիկանական զորքերն անհիմն կերպով բերման են ենթարկել դաշնակցական երիտասարդներին. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

Ոստիկանական զորքերն անհիմն կերպով բերման են ենթարկել դաշնակցական երիտասարդներին. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական  միություն

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել․

«Ոստիկանները առանց պատշաճ բացատրության սահմանափակում են քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը։

Այսօր առավոտյան  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և Հայասատանի Երիտասարդական միությունը նախատեսում էին իրականացնել խաղաղ իրազեկման ակցիա կառավարության շենքի առջև, սակայն մեծ քանակությամբ կուտակված ոստիկանական զորքերը անհիմն կերպով բերման են ենթարկել երիտասարդներին, այդ թվում ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանին, ուսանողական միության անդամներ Գառնիկ Մելքումյանին, Վարդան Գալստյանին։

ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ քայլելու Երևանի փողոցներում»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ