15 06 2022

Հպարտ եմ, որ պապս դաշնակցական է եղել, հպարտ եմ երիտասարդ դաշնակցականներով, Հայաստանի համար պայքարողներով. Գաբրելյանով

Հպարտ եմ, որ պապս դաշնակցական է եղել, հպարտ եմ երիտասարդ դաշնակցականներով, Հայաստանի համար պայքարողներով. Գաբրելյանով

Այսօր կարող եմ անկեղծորեն ասել, որ վերջապես Հայաստանի ընդդիմությունը դարձել է լուրջ ուժ. իր թելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը: 

«Վերջապես նրանք հասկացան, որ իրենց պետք է հզոր ուժ, որը կտապալի ազգի դավաճաններին։ Եվ Հայաստանի հրապարակներում հավաքված այս բոլոր հրաշալի մարդիկ վերածվել են քաղաքականապես կազմակերպված հզոր լեռնային գետի։ Ուշադրություն մի դարձրեք դավաճաններին, հիստերիկներին և նվնվացողներին. նրանք միշտ կան և կլինեն:

Հպարտ եմ, որ Զանգեզուրից իմ նախապապը դաշնակցական է եղել։ Ես հպարտ եմ երիտասարդ դաշնակցականներով: Ես հպարտ եմ այն հայերով, ովքեր ինչ էլ որ լինի, պայքարում են Հայաստանի վերածննդի համար։ Այսպիսով, եկեք հաղթենք», - գրել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ