01 08 2022

Լավ, դաշնակցականներին արգելեցիր, իսկ դաշնակցականության մուտքը Հայաստան ո՞նց ես արգելելու․ Արմենուհի Կյուրեղյան

Լավ, դաշնակցականներին արգելեցիր, իսկ դաշնակցականության մուտքը Հայաստան ո՞նց ես արգելելու․ Արմենուհի Կյուրեղյան

Հերթական անգամ արդեն մեր երկրի դավաճան իշխանությունը արգելում է դաշնակցականների մուտքը Հայաստան, արգելում է Հայ դատի պաշտպանների մուտքը Հայաստան։

Լավ, դաշնակցականներին արգելեցիր, իսկ դաշնակցականության մուտքը Հայաստան ո՞նց ես արգելելու։ Չէ որ դաշնակցականությունը ապրելակերպ է, մտածողություն։

Դու շատ լավ գիտես, որ յուրաքանչյուր հայրենասեր հայի մեջ գոնե մի քիչ դաշնակցականություն կա՝ անկախ նրա կուսակցական պատկանելիությունից։ Դաշնակցականության մուտքը չե՛ս կարող արգելել։

Այդ արգելանքները ցույց են տալիս, թե ինչքն ամուր է դաշնակցությունը բռնել իշխանությունը կորցնելու քո վախերը։ Այդ արգելանքները ցույց են տալիս, թե ինչքան ամուր է դաշնակցությունը բռնել հայրենիքը դավաճանաբար թշնամուն հանձնելու քո քայլերը բացահայտվելու նկատմամբ քո վախերը։

Այդ արգելանքները ցույց են տալիս, թե ինչքան ամուր է դաշնակցությունը բռնել ի սկզբանե երկիրը կործանման տանելու, պետությունը քանդելու քո ծրագրերը բացահայտվելու նկատմամբ քո վախերը։ Այդ արգելանքները ցույց են տալիս, որ

- Դու համոզված ես, որ դաշնակցությունը այն ուժն է, որ երբեք հայրենիքը փրկելու, հայրենիքն ազատագրելու, հայրենիքն ամրացնելու իր ծրագրերից չի հրաժարվելու։

- Դու համոզված ես, որ դաշնակցությունը ամեն ինչ կանի այդ ամենը կյանքի կոչելու համար, դրա համար ունի համարժեք ներուժ։

- Դու վախենում ես, որ դաշնակցությունը պատասխան է պահանջելու քեզանից ու քո թիմից՝ դավաճանության համար։

- Դու հենց դրանից ես վախենում, բայց համոզված եղիր, որ արգելանք դնելով Հայաստան մուտքի վրա, դու ինքդ հանրության ուշադրությունը հրավիրում ես հենց դաշնակցության հայենասեր, ազգանվեր գործունեության վրա։

- Դու դրանով հայրենասեր, պետականամետ հանրությանը ավելի ես համախմբում դաշնակցության շուրջ։ Համոզված եղիր, փոս փորողն ինքն է ընկնում իր փոսը...

Արմենուհի Կյուրեղյան

ՀՅԴ անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ