Ֆրանսահայ դաշնակցական երիտասարդները ՀՀ վարչապետի հետ Ֆրանսիա այցելած ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին դիմավորել են նրա հրաժարականը պահանջող պաստառներով և կարգախոսներով՝ դրանով զորակցություն հայտնելով նաև Հայաստանում շուրջ մեկ շաբաթ առաջ սկսված ուսանողական շարժմանը:
Հիշեցնենք՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀՀ-ում տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա:
Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը