Հերթերը նորմալ երևույթ են, ուղղակի մենք Հայաստանում այդքան էլ սովոր չենք։ Այս մասին լրագորղների հետ ճեպազրույցում ասաց ԱՆ պաշտոնակատր Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով իրանցիների կողմից Հյուիսային պողոտայում ստեղծված իրավիճակին։
«Ուզում ենք անել ամեն ինչ, որ պատվաստումների հետ կապված որևէ կուտակումներ չառաջանան, դրա համար կազմակերպում ենք, որ լինեն հերթագրման մեքենաներ»:
Ավանեսյանը նշեց, որ չի կարող կարող ասել, թե որքան իրանցու կարող են պատվաստել, դա կախված է նրանից, թե որքան պատվաստանյութ կունենան։
«Մենք նաև շատ ճկուն պետք է կարողանանք կառավարել մեր մնացորդները, որ մեր քաղաքացիները որևէ կերպ պատվաստանյութի պակաս չունենան»։
Հարցին, սա՞ է առողջապահական տուրիզմը նա պատասխանեց․ «Այն երկրներում, որտեղ ծառայությունները լավ որակով են տրամադրվում, դա հետաքրքրություն է առաջացնում նաև օտարերկրացիների համար»։
Լրագրողի դիտարկմանը՝ պողոտան անօթևանների կացարանի է վերածվել, Ավանեսյանը արձագանքեց․ «Կխնդրեմ՝ անգամ հարցերի մեջ լինել կոռեկտ՝ մեր երկիր ժամանած հյուրերի նկատմամբ»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը