14 07 2021

Արդեն չգիտեմ, թե այս միջադեպին ինչպես արձագանքեմ. Տիգրան Աբրահամյան

Արդեն չգիտեմ, թե այս միջադեպին ինչպես արձագանքեմ. Տիգրան Աբրահամյան

Ես արդեն չգիտեմ, թե այս միջադեպին ինչպես արձագանքեմ: Ես արդեն դժվարանում եմ Զինված ուժերում ստեղծված այս մղձավանջ հիշեցնող իրավիճակի վերաբերյալ ամբողջական գնահատականներ հնչեցնելուց:

Իսկ դուք շարունակեք իրար մեդալներ, բարձր կոչումներ շռայլել:

ՊՆ փոխանցմամբ, հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։

Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։

Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

Մեծ հույս և ցանկություն ունեմ, որ մեր զինծառայողները ողջ ու առողջ վերադառնան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ