14 07 2021

Կրակոցներ Գորիսում՝ նախկին ու ներկա մարզպետների որդիների մասնակցությամբ․ Tert.am

Կրակոցներ Գորիսում՝ նախկին ու ներկա մարզպետների որդիների մասնակցությամբ․ Tert.am

Tert.am-ը գրում է․ Ժամեր առաջ Գորիսում կրակոցներ են հնչել, ինչի վերաբերյալ Tert.am-ին մանրամասներ են հայտնել դարձել։

 

Ըստ աղբյուրի` կրակոցները հնչել են Գորիս քաղաքի կենտրոնում՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարազատների, այդ թվում՝ ավագ որդու և Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հարազատների, մասնավորապես որդու՝ Կարապետ Պողոսյանի մասնակցությամբ։

Ըստ աղբյուրի` կա մեկ վիրավոր՝ Մելիքսեթ Բաղդասարյանը, որը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին է։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, տեղափոխում են Երևան։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքը Կապանում է գտնվում, որդու մասնակցությամբ կրակոցներ հնչելու միջադեպի մասին տեղեկություն չունի։

Ըստ տեղեկությունների՝ միջադեպի առիթը նախկինում ունեցած հարցերն են. կասկածներ կան, որ կրակոց արձակողը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ