Պարեկային ծառայության գործունեության նպատակն առաջին հերթին հասարակական կարգի անվտանգության , ճանապարհային անվտանգության ապահովումն է, հանցագործությունների կանխումը, նախականխումը, ինչպես նաև՝ հանցագործությունների և վարչական իրավախախտումների բացահայտումն է։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Նրա խոսքով օրվա ցանկացած ժամի նույն քանակությամբ պարեկներ են լինելու քաղաքում:
«Հենց պարեկներն են, որ առաջինն են արձագանքելու ցանկացած ահազանգին»,-նշեց Արա Ֆիդանյանը: Հարցին թե՝ աշխատող լուսաֆորների պայմաններում ո՞րն է պարեկային ծառայության աշխատակիցներին փողոց հանելու իմաստը, բանախոսը նշեց, որ նպատակը խցանումները հնարավորինս լիցքաթափելն է:
Մանրամասները՝ տեանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը