06 07 2021

Խնածախից ադրբեջանցիները վաղ առավոտյան անասուններ են տարել. Հովիվը որդու հետ է դաշտում եղել. Գյուղապետ․ News.am

Խնածախից ադրբեջանցիները վաղ առավոտյան անասուններ են տարել. Հովիվը որդու հետ է դաշտում եղել. Գյուղապետ․ News.am

NEWS.am-ը գրում է․

«Սյունիքի մարզի Խնածախ համայնքում ադրբեջանցիներն ասելով, թե հայկական հողում արածող անասունները հատել են սահմանը, վերցրել են հայ հովվի երեք կենդանիներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

Նա ասաց, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ 6։30-ի սահմաններում. Խնածախի բնակիչը զանգել ու համայնքի ղեկավարին տեղեկացրել է, որ անասուններին դաշտ տանելուց ստիպված է եղել դրանք թողնել ադրբեջանցիներին։

«Անասունները դաշտ տանելուց՝ պոստի մոտով են անցնում, որը գյուղին շատ է մոտ։ Անասուններից երեքը ադրբեջանցիները վերցրել են՝ ասելով, որ դրանք մտել են իրենց տարածք։ Արագ զանգահարել եմ կորպուսի հրամանատարին, տեղյակ ենք պահել ռուս խաղաղապահներին ու երեք ժամվա ընթացքում հարցը լուծվել է , կենդանիներին հետ են տվել»,- ասաց նա։

Համայնքապետը նշեց, որ հովիվը որդու հետ է բարձրացել դաշտեր։

«Ադրբեջանցիները մեր հովվի նկատմամբ ոչինչ չեն ասել։ Հեր ու տղա են եղել։ Երեխան գնացել է հորը օգնելու, անասունն էլ էդ պահին անցնելուց են եղել, էդ պահին կարողա մի 5-10 մետր անցած լինեն, իրենք առիթից օգտվել են տարել են կենդանիներին, բայց բանակցությունների արդյունքում հետ են տվել»,- ասաց նա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ