Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հարևանությամբ գտնվող սարերի վրա շուրջ 1.5 տարի դիրքավորված ադրբեջանցի զինված ծառայողները հերթական սադրանքին են դիմել՝ այրել են գյուղի խոտհարքները։
Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հրդեհը 4 օր առաջ է բռնկվել, երբ ադրբեջանցիները վառվող անիվներ էին գլորել դեպի իրենցից ներքև գտնվող խոտածածկ տարածք․
«Համարյա 4 օր է՝ այս վիճակն է, իրենց ներկայիս զբաղեցրած պոստերի մոտի խոտերն են վառել, այս պահին էլ դեռ վառվում է։ Քամին կրակը մեկ փչում է այս կողմ, մեկ փչում է այն կողմ»
Հարցին՝ արդյոք վտանգ չկա՞, որ կրակը կարող է հասնել գյուղ, գյուղապետն ասաց, որ մինչև գյուղը գետ է անցնում, այդ մասով հանգիստ են։ Վազգեն Ասատրյանից նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք թշնամին չի՞ կրակում այս օրերին․
«Չէ, կրակոցներ չենք լսել, ընդհանուր իրավիճակը համեմատաբար հանգիստ է․․․»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը