«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը գրել է․ «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մի վտանգավոր նախագիծ է շրջանառել ի դրաֆթում՝ առանց տեղյակ լինելու, թե Հայաստանը ուր է հասել բաց կառավարման ու տեղեկատվության ազատության ոլորտում։
Առաջարկում են e-gov հարթակում այսուհետ չհրապարակել
պետական աշխատակիցների գործուղումների նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, հանդիպման ժամանակ ընդունված որոշումների մասին տեղեկությունները։
Մի քանի բան հիշեցնեմ ԲՏԱ նախարարության իրավաբաններին.
1. Տեղեկատվությունը կարող է սահմանափակվել Բացառապես Օրենքով, և ոչ ենթաօրենսդրական ակտով, ինչպես դուք եք առաջարկում։
2. Տեղեկատվության ազատության ցանկացած սահմանափակում պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարությանը եւ առկա լինի այդ սահմանափակումը կիրառելու սոցիալական սուր պահանջ։
3. Պաշտոնական գործողումների մասին տեղեկատվության մատչելիությունը հանրությանը հնարավորություն է տալիս վերահսկել հանրային ռեսուրսների ծախսումը եւ արդյունավետությունը։ Իսկ դուք ցանկանում եք հանրությանը զրկել այդ մեխանիզմից։
4. Պաշտոնական գործուղումների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը ՀՀ կառավարության ստանձնած կարեւոր հանձնառություններից է եղել Բաց կառավարման միջազգային գործընկերության շրջանակում։ Տեղյա՞կ եք։
եւ այլն, եւ այլն..........
Տխրահռչակ նախագիծը քոմենթում եմ դնում։
P.S. Չի լինի՞, գոնե մի հատ նորմալ ու պետքական նախագիծ գրեք էլի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը