05 07 2021

Նիկոլ Փաշինյանի թիմը դարձել է երանելի թիմ և՛ Ալիևի, և՛ Եվրոպայի համար․ Լարիսա Ալավերդյան



Ադրբեջանը շարունակում է ոչ միայն կոպտորեն ոտնահարել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, նաև հակադրվում է: Շատ հատկանշական է, որ այդ դեպքում միջազգային հանրությունը մինչև անգամ ողջունում է այդ քաղաքականությունը: Այս մասին ասոլիսում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Այսինքն, այստեղ կա այնպիսի կծիկ՝ աշխարհաքաղաքական և այլ պայմանավորվածությունների ու շահերի, որը Նիկոլ Փաշինյանի թիմը դարձնում է երանելի թիմ և Ալիևի, և Եվրոպայի համար»,- ասաց Ալավերդյանը:

Իրավապաշտպանի խոսքով, երանելի է նաև Փաշինյանի թիմը Հայաստանում այն խավի համար, որն  ընդգծված պրոթուրքական կողմնորոշում ունի:

«Ճիշտ ժամանակն է, որ հայ հասարակագետներն ուսումնասիրություն անցկացնեն՝ հասկանալու, թե հասարակությունն ինչքանով է փոխվել 1988 թվականից հետո: Հայ ժողովուրդն արցախյան պատերազմում հաղթել է՝ ազատագրելով Ադրբեջանին իրավական առումով չպատկանող այն բոլոր տարածքները, որոնք կոչվում են 7 շրջան: Եթե ինչ որ մեկն ինձ չի հավատում, թող ցույց տա մի միջազգային փաստաթուղթ, որտեղ գրված է, որ բոլորս պարտավոր ենք ճանաչել իրար սովետական շրջանի սահմաններով: Այդպիսի փաստաթուղթ չկա: Ինչու չկա, որովհետև իրավական առումով այդ շրջանները չեն պատկանում Ադրբեջանին, սովետական ժամանակ քաղաքական ինչ-ինչ հաշվարկներով նվիրվել է Ադրբեջանին»,- նշեց Ալավերդյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ